COAF Shop

Գնիր տեղականը,
ԱՋԱԿՑԻՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Այս հարթակի ողջ շահույթն ուղղվում է «Հայաստանի մանուկններ» հիմնադրամի ծրագրերին, որոնք հզորացնում են հազարավոր երեխաների ՀՀ մարզերում։

100% բնական մեղր Դեբեդից

ՔՈԱՖ-ին պատկանող Bees ապրանքանիշի մեղրն արդեն վաճառքում է։ Ամբողջ հասույթն ուղղվում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերին։

Հայկական պանիր Դսեղից

Հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ընտանեկան արտադրություն՝ երաշխավորված որակով։ Բացահայտեք հայկական Lemontani պանրի հարուստ համը և սատարեք գյուղատնտեսներին։

Դարձիր մեր դեսպանը

Ձեռք բերեք ՔՈԱՖ-ի բրենդավորված պարագաները և ուղղակիորեն աջակցեք մեր երեխայակենտրոն ծրագրերին Հայաստանի մարզերում։ Յուրաքանչյուր գնում ստեղծում է նոր հնարավորություններ երիտասարդ սերնդի համար։

ՔՈԱՖ-ի Անգլերենի դասագրքեր

Անգլերենի մեր դասագրքերը փոխում են կրթության որակը Հայաստանում։ Արդեն ավելի քան 600 դպրոցներ օգտագործում են այս նյութերը՝ օգնելով աշակերտներին ձեռք բերել լեզվական հմտություններ, հանրային խոսքի և վերլուծական մտածողության կարողություններ։

COAF ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

COAF-ի Այցելուների կենտրոնը, որը գտնվում է Դեբեդի կիրճի սրտում, Ձեր դարպասն է դեպի հիասքանչ Դեբդի կիրճ։ Այն խթանում է կայուն զբոսաշրջությունը և ընդգծում Լոռու եզակի գեղեցկությունն ու մշակույթը՝ այցելուներին խրախուսելով բացահայտել և աջակցել տեղի համայնքներին։

    • Ամրագրեք լավագույն տուր-փաթեթները
    • Վարձակալեք արշավական պարագաներ
    • Գնեք COAF-ի ապրանքանիշի հուշանվերներ
    • Վայելեք կիրճի լավագույն սուրճը

COAF ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Առավոտը սկսեք Լոռվա լեռների տեսարանով։ Ձնածածկ գագաթներից մինչև փարթամ անտառներ՝ ձուլվեք Հայաստանի բնական գեղեցկությանը։ Ամրագրեք Ձեր հանգիստը բնապատկերների, հարմարավետության, մինիմալիզմի և մշակութային հարստության խաչմերուկում։

    • Ավելի քան 30 հարմարավետ պանորամային սենյակ
    • Բացօթյա միջոցառումներ և խնջույքներ
    • Բարեհամ խոհանոց և ավելին

Մեր առաքելությունը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) հնարավորություն է տալիս Հայաստանի գյուղական համայնքներում ապրող երեխաներին՝ տրամադրելով կրթության, առողջապահության, երեխաների և ընտանիքի ծառայությունների, ինչպես նաև տնտեսական հնարավորությունների հասանելիություն։ Նորարարական ծրագրերի միջոցով COAF-ը խթանում է ուսուցումը, բարեկեցությունը և ստեղծագործականությունը՝ օգնելով երիտասարդներին կերտել լուսավոր ապագա։