Բարի գալուստ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) պաշտոնական էլեկտրոնային խանութ։ Մեր կայքից գնումներ կատարելով՝ Դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին.
Մեր էլեկտրոնային խանութից գնված բոլոր ապրանքները առաքվում են ՀայՓոստի միջոցով՝ Հայաստանի պաշտոնական փոստային օպերատորի։ Հայփոստը մատուցում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային փոստային ծառայություններ՝ ապահովելով անվտանգ ու ժամանակին առաքում աշխարհի տարբեր անկյուններ։ Ձեր պատվերը ուղարկելուց հետո կստանաք հաստատում և, հնարավորության դեպքում, հետևելու (tracking) համար անհրաժեշտ տվյալներ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ առաքման ժամկետները կարող են տարբեր լինել՝ կախված ձեր գտնվելու վայրից և մաքսային գործընթացներից:
Մեր կայքից կատարված բոլոր գնումները վերջնական են և չեն վերադարձվում։ Մենք չենք առաջարկում վերադարձ, փոխանակում կամ գումարի փոխհատուցում որևէ ապրանքի համար՝ ներառյալ սննդամթերք, գրքեր կամ ապրանքանիշային հուշանվերներ։
ՔՈԱՖ-ի էլեկտրոնային խանութից կատարված յուրաքանչյուր գնում դիտարկվում է որպես նվիրատվություն և ուղղակիորեն աջակցում է ՔՈԱՖ-ի ծրագրերն ու առաքելությունը։ Ձեր կատարած գնումը բարի կամքի արտահայտություն է, որն օգնում է զարգացնել Հայաստանի գյուղական համայնքները։
Մենք երախտապարտ ենք Ձեր վստահության և աջակցության համար։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) հզորացնում է գյուղական վայրերի երեխաներին՝ ապահովելով կրթության, առողջապահության, մանկական և ընտանեկան ծառայությունների և տնտեսական հնարավորությունների հասանելիություն: Նորարարական ծրագրերի միջոցով COAF-ը խթանում է ուսուցումը, բարեկեցությունը և ստեղծագործականությունը՝ օգնելով երիտասարդներին կառուցել ավելի պայծառ ապագա:
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076